«Ռոմայի» կիսապաշտպան Ամադո Դիավարան ցանկանում է մնալ հռոմյան ակումբում, չնայած այն հանգամանքին, որ մարզչական շտաբը այլեւս հույս չի դնում խաղացողի վրա: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:
Կիսապաշտպանն անցած ամառ առաջարկ ուներ «Գալաթասարայից», հռոմեացիները պատրաստ էին բաց թողնել Ամադային, սակայն ֆուտբոլիստն ինքը հրաժարվեց տեղափոխվել թուրքական ակումբ:
24-ամյա ֆուտբոլիստն իտալական թիմում է 2019-ից: