Չիլիում սիրողական թիմերի միջև կայացած խաղում արտասովոր միջադեպ է տեղի ունեցել։ Տուգանայինի իրացման ժամանակ գնդակը դիպել է շանը, որն էլ գլխով գնդակն ուղարկել է ցանցը։
Մարզադաշտում հավաքված երկրպագուները բուռն են արձագանքել՝ ծափողջույններով և ծիծաղով։
Մի քանի շաբաթ առաջ նման զավեշտալի միջադեպ էլ Շոտլանդիայում էր գրանցվել, սակայն այդ ժամանակ շունն, ընդհակառակը, կանխել էր դարպասի գրավումը՝ հեռացնելով գնդակը։
























































