Թուրինի «Յուվենտուսը» ծրագրում է հաջորդ տարի աշխատել Ֆրանսիայի առաջնության ֆուտբոլիստների ձեռքբերման վրա:
Ինչպես հայտնում է Calciomercato-ն, «ծեր սենյորայի» դիտակետում Լիգա 1-ի առնվազն երեք խաղացող կա, որոնք ակումբի տրանսֆերային կարճ ցուցակում են: «Բյանկոներիների» հավանական նորեկներն են կիսապաշտպաններ Ուսեմ Աուարը և Ռայան Շերկին «Լիոնից» և կենտրոնական պաշտպան Բենուա Բադիաշիլեն «Մոնակոյից»:
Նշվում է, որ «Յուվենտուսի» ղեկավարությունը նախատեսում է երիտասարդացնել թիմի կազմը, որը մոտակա մի քանի տարիների ընթացքում կկարողանա պայքարել Չեմպիոնների լիգայում հաղթանակի համար:
Բացի այդ, թուրինյան գրանդը կփորձի ձեռք բերել նաև ՊՍԺ-ի դարպասապահ Կոյլոր Նավասի տրանսֆերը։
Թուրինի «Յուվենտուսը» նաև շարունակում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքը ուժեղացնելու տարբերակներ փնտրել: Այս անգամ «բյանկոներիները» հայացքն ուղղել են «Այաքսի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերգի ուղղությամբ: Ֆուտբոլիստով արդեն հետաքրքրված են այլ ակումբներ, սակայն 19-ամյա նիդերլանդացին որոշել է որոշ ժամանակ մնալ Ամստերդամում` խաղային աճը շարունակելու համար: Ռայան Գրավենբերգը «Այաքսի» համակարգում է 2010 թվականից: