«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի կենտրոնական պաշտպանը իդեալական փոխարինող է գտել իրեն՝ ի դեմս «Բորուսիա Դ» -ի խաղացող Մանուել Ականջիի:
«Ինձ համար շատ հետաքրքիր է դիտել Ականջիի խաղը, քանի որ նա շատ բան ունի բարելավելու, և իմ կարծիքով, նա մոտենում է այն պահին, երբ հասնում ես գագաթնակետին: Բայց նա պետք է կատարի վերջին քայլը:
Երբ ես թոշակի անցնեմ, նրա համար տեղ կլինի «Յուվենտուսում»,- Կյելինիին է մեջբերում Calciomercato-ն:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Մանուելը Բունդեսլիգայում անցկացրել է երեք հանդիպում: Նրա պայմանագիրը «մեղուների» հետ ավարտվում է 2023 թվականին, իսկ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 30 միլիոն եվրո է: