Բրազիլացի հարձակվող Ռոնալդոն, ով նախկինում հանդես էր գալիս Իտալիայում, կիսվել է իր կարծիքով նոր մրցաշրջանի վերաբերյալ.
«Ես շարունակում եմ ուշադիր հետևել Իտալիայի առաջնությանը, Ա Սերիան մի քանի քայլ հետ է մնում Անգլիայի Պրեմիեր լիգայից:
Ես «ինտերիստա» եմ, կուզենայի, որ «ներաձուրիները» միշտ հաղթեին: Ցավալի է, որ «Ինտերը» կորցրեց Լուկակուին, բայց ակումբի ու խաղացողի համար դժվար է դիմակայել նման մեծ առաջարկներին:
Ռոնալդու՞։ Դա լավ պատմություն էր: Դա օգուտ բերեց Ա Սերիային: «Յուվենտուսը» դեռ ուժեղ է առանց նրա: «Միլա՞ն»: Ակումբը կրկին մրցունակ է, Իբրան, չնայած տարիքին, շատ ուժեղ է: Կարծում եմ, որ «Ինտերը» նոր մրցաշրջանի ֆավորիտն է»,- մեջբերում է Ռոնալդոյին Tuttomercatoweb-ը:























































