Լոնդոնյան «Տոտենհեմը» և «Չելսին» սեպտեմբերի 19-ին կանցկացնեն աշխարհում առաջին «Էկոլոգիապես մաքուր» ֆուտբոլային հանդիպումը: Խաղը տեղի կունենա Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակներում:
«Տոտենհեմը» կոչ է անում բոլոր երկրպագուներին հանդիպմանը գալ հեծանիվով կամ այլ տրանսպորտով, որը աշխատում է ոչ վառելիքով:
Մարզադաշտում սնունդ կպատրաստեն բուսական հիմքով: Երկու թիմերն էլ կժամանեն կենսավառելիքով աշխատող ավտոբուսներով, իսկ խաղացողները պլաստիկե տուփերի փոխարեն ջուր կխմեն ստվարաթղթե տուփերից:
«Էկոլոգիապես մաքուր» հանդիպում անցկացնելու գաղափարին աջակցում է նաև Մեծ Բրիտանիայի կառավարությունը:
























































