Հայաստանի Մ19 հավաքականն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ընկերական խաղ անցկացրեց Լիտվայի իր հասակակիցների հետ և 0-2 հաշվով պարտություն կրեց:
Օրեր առաջ այս թիմերի միջև կայացած առաջին ստուգողական խաղն ավարտվել էր Վարազդատ Ավետիսյանի թիմի՝ 0-4 հաշվով պարտությամբ:
Հայաստանի Մ19 հավաքականը օգոստոսի 30-ից ուսումնամարզական հավաք էր անցկացնում ՀՖՖ տեխնիկական կենտրոն ակադեմիայում: