«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է ակումբի իրականացրած տրանսֆերների մասին․
«Վարանի տեղափոխությունը լավ նորությունմ էր ակումբի համար։ Մենք հիանալի հարաբերություններ ունենք, վաղուց ենք ճանաչում իրար։ Եվ ես ուրախ եմ, որ նա մեզ հետ է ՄՅՈՒ-ում, նա փորձառություն և վարպետություն ունի։
Ինչ վերաբերում է Ռոնալդուին, ապա միշտ հաճելի է խաղալ լավագույնների հետ։ Մեծագույն ֆուտբոլիստների հետ մարզվելու հնարավորությունը ևս օգտակար կլինի մյուս խաղացողների համար։ Նրա շնորհիվ թիմի մակարդակը կբարձրանա»,- Պոգբայի խոսքերն է փոխանցում Telefoot-ը։