Հայաստանի Մ19 հավաքականն այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ընկերական խաղ կանցկացնի Լիտվայի իր հասակակիցների հետ մարզական հավաքի շրջանակում։
Հանդիպումը կմեկնարկի ժամը 19։00-ին և կկայանա Ավանի ակադեմիայի մարզադաշտում։ Մուտքն ազատ է։
Խաղն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի ՀՖՖ-ի յութուբի պաշտոնական ալիքում։
Լիտվայի Մ19 հավաքականի հետ ևս մեկ ընկերական հանդիպում Վարազդատ Ավետիսյանի ֆուտբոլիստները կանցկացնեն սեպտեմբերի 5-ին։