Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը խոսել է այն մասին, որ իր ֆուտբոլիստներին սուլել են, երբ վերջիններս ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Հունգարիայի դեմ խաղից առաջ ծնկի են իջել։ Անգլիացիները, հիշեցնենք, 4-0 հաշվով հաղթանակ են տարել․
«Նրանք գիտակցում են, որ աշխարհը փոխվում է։ Չնայած որոշ մարդիկ խրվել են իրենց մտածողության և նախապաշարմունքների մեջ, վերջիվերջո նրանք դինոզավրեր կմնան։ Աշխարհը փոխվում է։ Հունգարիան այդքան բազմազան չէ, որքան մեր բնակչությունը։ Մեզնից երկար ժամանակ պահանջվեց մինչև հասանք այնտեղ, որտեղ պետք էր։ Մենք պետք է շարունակենք ճիշտ օրինակ ծառայել մեր երկրի երիտասարդության համար»,- Սաութգեյթի խոսքերն է փոխանցում The Guardian-ը։
Անգլիայի հավաքականը, հիշեցնենք, 4 խաղից հետո 4 հաղթանակ է տարել և միանձնյա գլխավորում է իր խմբի մրցաշարային աղյուսակը։ Հաջորդ տուրում Հունգարիան կխաղա Ալբանիայի, իսկ Անգլիան՝ Անդորրայի հետ։ Երկու խաղն էլ կկայանա սեպտեմբերի 5-ին։