ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան նշել է իր կարիերայի վատագույն մարզչի անունը:
«Մանչեսթեր Յունայթեդում» իմ խնդիրը մարզիչն էր: Վան Գալը իմ կարիերայի ամենավատ մարզիչն էր: Ես գոլ խփեցի, գոլային փոխանցումներ կատարեցի, իսկ հաջորդ օրը նա ցույց տվեց իմ անտեղի փոխանցումները:
Առաջին օրվանից նա հրաժարվեց ինձանից: Նրան դուր չէր գալիս, որ խաղացողը կարող է իրենից ավելի կարևոր լինել», — ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Daily Express- ը:
Ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2014 -ից 2015 թվականներին, որից հետո տեղափոխվել է ՊՍԺ: