ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան վնասվածքի պատճառով բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնայի» դեմ առաջին հանդիպումը: Այս մասին հայտարարել է փարիզյան թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն.
«Այո, Անխել Դի Մարիայի համար հարցը փակված է: Դի Մարիայի բացակայությունը «Բարսելոնայի» հետ խաղում չի ազդի մեր խաղային ծրագրի վրա: Մենք կգտնենք լավագույն լուծումները»,-ասել է Պոչետնիոն:
Չեմպիոնների լիգայի «Բարսելոնա» — ՊՍԺ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 16-ին: