Todomercadoweb.es-ը ՝ մեջբերելով RAC1-ին, հայտնում է, որ «Բարսելոնան» դիտարկում է գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցը:
Սակայն նշվում է նաև, որ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի ընթացիկ մրցաշրջանի արդյունքների հիման վրա:
Հիշեցնենք, որ վերջերս «Բարսելոնան» Կումանի գլխավորությամբ հետաքրքիր ռեկորդ սահմանեց:
«Բարսելոնայի» պաշտպան Սերխի Ռոբերտոն բացեց հաշիվը Լա լիգայի 3-րդ տուրի «Խետաֆեի» դեմ խաղի սկզբում: Սերխի Ռոբերտոն գոլի հեղինակ դարձավ հանդիպման 99-րդ վայրկյանին, ինչը «Բարսելոնայի» ամենաարագ գոլն է Ռոնալդ Կումանի գլխավորությամբ: