«Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը կենտրոնական պաշտպան Հայկ Իշխանյանի հետ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
2014/2015 մրցաշրջանում «Ալաշկերտի» գույները պաշտպանած 30-ամյա ֆուտբոլիստը թիմ էր վերադարձել նախորդ տարվա հունիսին:
«Ալաշկերտ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Հայկին` հաջող մրցելույթների համար, և հաջողություն է մաղթում ֆուտբոլիստին հետագա կարիերայում:
Հիշեցնենք` Հայկ Իշխանյանը փորձաշրջան է անցնում ղազախական «Ժետիսու» ակումբում, որի կազմում նաև ընկերական խաղերի է մասնակցել: