Լրագրող Նիկոլո Սկիրան հայտնում է, որ Թուրինի «Յուվենտուսը» մինչև տրասնֆերային պատուհանի փակվելը ցանկանում է 2 տրանսֆեր իրականացնել: Պատճառը՝ Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելն է:
Առաջիկա ժամերի ընթացքում Մոյզե Քինը կարող է դառնալ թուրինյան ակումբի ֆուտբոլիստ: Իտալացին արդեն անցել է բուժզննումը:
Հաղորդվում է, որ «Յուվեն» ցանկանում է վարձավճարով ձեռք բերել նաև ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի տրանսֆերը: «Յուվեի» ներկայացուցիչներն արդեն կապվել են Իկարդի գործակալի հետ: