ԱՊԼ 3-րդ տուրում «Լիվերպուլը» ընդունել էր «Չելսիին»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
22-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Կայ Հավերցը։ Առաջին կեսին ավելացված 3-րդ րոպեին լոնդոնցիների կազմում կարմիր քարտ ստացավ Ռիս Ջեյմսը՝ թիմին թողնելով 10 հոգով։ Նշանակված 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Մոհամեդ Սալահն ու հավասարեցրեց հաշիվը։
Երկրորդ կեսում գոլեր այլևս չարձանագրվեցին ու թիմերը մեկական միավոր վաստակեցին։