Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի շրջանակում «Ռոստովը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, հյուրընկալվել էր «Ուրալին»:
76-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Դմիտրի Պոլոզը, իսկ տանտերերը պատասխանեցին 5 րոպե անց. աչքի ընկավ Արտեմ Մաքսիմենկոն: Բայրամյանը փոխարինման դուրս եկավ 62-րդ րոպեին:
Այս ոչ-ոքիից հետո «Ռոստովը» 5 միավորով 14-րդ տեղում է, իսկ «Ուրալը» 2 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Այս խաղից հետո Բայրամյանը կմիանա Հայաստանի ազգային հավաքականին: