Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Աստանայի» ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանն այցելել էր «Ուրարտու»։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը ներկա է գտնվել ակադեմիայի թիմերից մեկի մարզմանը, այնուհետև զրուցել է նրանց հետ, պատմել կարիերայում ունեցած հաջողությունների, ֆուտբոլային նախասիրությունների մասին, ինչպես նաև պատասխանել նրանց հարցերին։
Հանդիպման վերջում Տիգրան Բարսեղյանն ինքնագրեր է բաժանել ֆուտբոլիստներին։