Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի ընդհանուր դիմակայության 1-0 հաշվով շոտլանդական «Ռեյնջերսը» մրցաշարից դուրս թողեց Երևանի «Ալաշկերտին»։
Մրցակցի հետ մրցավայր չէր ժամանել գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը։ Նրա փոխարեն խաղից հետո լրագրողների հետ հանդիպեց թիմի մարզիչ Գարի Մաքալիսթերը։
«Շատ դժվար դիմակայություն ստացվեց մեզ համար։ Մեծ կարծիք ունենք «Ալաշկերտի» համար, որը երկու խաղում էլ դժվարություններ առաջացրեց մեզ համար։ «Ռեյնջերսը» մեծ ջանքեր գործադրեց, որ կարողանա հաղթել այս դիմակայությունում։
Այո, միանշանակ «Ալաշկերտը» խմբային փուլում կարող է մրցունակ լինել, եթե այս դիմակայության նման խաղ ցուցադրի ու այսքան նվիրվածություն ցուցաբերի ակումբին ու երկրին։
Մեր ֆուտբոլիստների մեծամասամբ չէին եկել քովիդի պատճառով, որոշներն էլ թեթև վնասվածքներ ունեին»։