Իսլանդիայում այսօր կմեկնարկի շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը:
Հայաստանը մրցավայր է մեկնել 5 շախմատիստով: Եվրոպայի չեմպիոնի համար կպայքարեն Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Մրցաշարին կմասնակցի 180 շախմատիստ:
Առաջնության երկրորդ համարը Գաբրիել Սարգսյանն է: