«Շիրակի» դարպասապահ Լյովա Կարապետյանը հրավիրվել է Հայաստանի Մ-21 հավաքական: Այս մասին հայտնում է Գյումրիի թիմի մամուլի քարտուղարությունը։
Կարապետյանը հավաքականի կազմում օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 7-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում կմասնակցի UEFA Մ-21տ. 2023թ.-ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումների պատրաստությանը:
Հայաստանի Մ-21տ․ հավաքականը սեպտեմբերի 3-ին ընդունելու է Ֆարերյան Կղզիների իրենց տարիքայիների հավաքականին իսկ սեպտեմբերի 7-ին Կիեվում հյույնկալվելու է Ուկրաինայի հավաքականին։