«Մոնակոյի» հարձակվող Բալդե Կեյտան կարող է կարիերա շարունակել Իսպանիայի առաջնությունում: Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի փոխանցմամբ, հարձակվողն արդեն համաձայնեցրել է պայմանագիրը «Վալենսիայի» հետ մինչև 2025 թվականը: Ֆուտբոլիստի տեղափոխությունը կարող է տեղի ունենալ մոտ օրերս:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Կեյտան վարձավճարով հանդես էր գալիս իտալական «Սամպդորիայում»։