Իտալական Ա Սերիայի 35-րդ տուրում Միլանի «Ինտերը», որը նախորդ տուրում նվաճել էր Իտալիայի չեմպիոնի կոչումը, սեփական հարկի տակ 5:1 հաշվով հաղթեց «Սամպդորիային»:
Նորընծա չեմպիոնների կազմում դուբլի հեղինակ դարձավ Ալեքսիս Սանչեսը, մեկական անգամ էլ աչքի ընկան Գալյարդինին, Պինամոնտին ու Մարտինեսը:
Այս խաղից հետո «Ինտերը» միավորների քանակը հասցրեց 85-ի: «Սամպդորիան» 45 միավորով 9-րդն է: