Բունդեսլիգայի 2-րդ տուրի շրջանակում «Հոֆենհայմը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Յունիոնի» հետ: Թիմերը փոխանակեցին երկուական գնդակ:
Տանտերերի կազմում խաղին մասնակցեց նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը: Հայ ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ 62-րդ րոպեին:
Անցկացրած 2 խաղից հետո «Հոֆենհայմը» ունի 4 միավոր: