Իսպանիայի Լա լիգայի 2-րդ տուրի շրջանակում «Կադիսը» հյուրընկալվեց «Բետիսին»:
Խաղասկզբում 11 մետրից դիպուկ էր Նեգրեդոն՝ 0-1: 22-րդ րոպեին պատասխան գնդակը խփեց Խուանմին՝ 1-1: Խաղն ավարտվեց 1-1 հաշվով, և «Բետիսը» վաստակեց 2–րդ միավորը:
Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ առաջին տուրում ևս «Կադիսը» ոչ-ոքի էր խաղացել, և Վատոն մասնակցել էր ամբողջ հանդիպմանը: