«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը պատմել է, որ չի հասցրել անձամբ ծանոթանալ հարձակվող Լիոնել Մեսսիի հետ, որը հեռացավ կատալոնական ակումբից․
«Ես նույնիսկ չհասցրի նրա հետ ծանոթանալ։ Նա արձակուրդի պատճառով ուշ սկսեց մարզումները ու ես նույնիսկ չհասցրի նրան բարևել։ Հնարավոր է՝ դա կստացվի անել, եթե մենք մի օր խաղանք իրար դեմ կամ էլ նա վերադառնա ակումբ։ Ով գիտի»,- Դեպայի խոսքերն է փոխանցում Diario Sport-ը։
2021 թվականի օգոստոսի 15-ին Դեպայը իր նորամուտն է նշել Իսպանիայի առաջնությունում՝ առաջին տուրի՝ «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղում դաշտ դուրս գալով մեկնարկային րոպեներից, ու դարձել գոլային փոխանցման հեղինակ։
27-ամյա հոլանդացի ֆուտբոլիստը «Բարսելոնա» է տեղափոխվել այս ամառ ֆրանսիական «Լիոնից», որի կազմում հանդես էր գալիս 2017 թվականից։ Դեպայը խաղացել է նաև «Մանչեսթեր Յունայթեդում» և ՊՍՎ-ում։