«Տոտենհեմի» կիսապաշտպան Սոն Հին Մինը պատասխանել է հարցին, թե ցանկանում է նա 10 տարի անցկացնել ակումբի կազմում:
«Այո, եթե այստեղ մնամ ևս չորս տարի: Բայց ֆուտբոլում երբեք չպետք է որևէ խոստում տաս, կտեսնենք: Նոր պայմանագիր ստորագրեցի, քանի որ ոչ մի տեղ չէի ուզում գնալ:
Ես կարող եմ 10 տարի անցկացնել «Տոտենհեմում» կամ ավելի: Դուք երբեք չգիտեք, թե ինչ կարող է լինել ապագայում։ Կարծում եմ՝ տրամադրությունն ավելի կարևոր է, քան ակումբում 10 տարվա ելույթների վերաբերյալ արձագանքները»,- մեջբերում է Սոնին Sky Sports-ը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրի խաղում Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»: Միակ գոլը խփեց Սոն Հին Մինը: