«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին կարող էր միանալ «Չելսիին» ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ինչպես հայտնում է Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը, «Բավարիայի» ղեկավարությունը Լևանդովսկու տրանսֆերային արժեքը գնահատել էր 80 միլիոն եվրո: Լեհ ֆուտբոլիստի գործակալ Զահավին գործնականում կազմակերպել էր տեղափոխությունը, սակայն «Չելսին» չընդունեց այդ առաջարկը:
Հաղորդվում է, որ լոնդոնցիների մերժելու պատճառը Լեւանդովսկու տարիքն էր․ օգոստոսի 21-ին ֆուտբոլիստը կդառնա 33 տարեկան:
Լևանդովսկու փոխարեն «Չելսին» պայմանագիր կնքեց «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի հետ՝ վճարելով 115 միլիոն եվրո 28-ամյա բելգիացու համար:
Լևանդովսկու պայմանագիրը Մյունխենի «Բավարիայի» հետ ավարտվում է 2023 թվականի հունիսի 30 -ին: Ենթադրվում է, որ խաղացողը կմնա ակումբում մինչև ժամկետի ավարտը:
























































