ԵԼ որակավորման երրորդ փուլի Ալաշկերտ-Կայրաթ խաղից հետո կայացավ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի մամուլի ասուլիսը:
«Շատ լավ խաղ անցկացրեցինք: Կարողացանք արժանիորեն հաղթել: Մենք կարողացանք գուշակել, թե ինչ մարտավարությամբ է խաղալու մրցակիցը: Նրանց ուժեղ կողմերը ստանդարտներն են, և հենց դրանց շնորհիվ կարողացան գոլեր խփել: Գլխավորն այն է, որ կարողացանք հաղթանակ կերտել: Իհարկե, մենք ունեինք խնդիրներ այսօր, բայց փոխարենը հիանալի էինք վերահսկում գնդակն ու կոմբինացիոն ֆուտբոլ էինք խաղում: Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ գնդակով հիանալի էինք խաղում, ինչը ցանկալի արդյունք ապահովեց: Մեր ֆուտբոլիստներն անկրկնելի էին այսօր գնդակով խաղով և շատ դժվար էր նրանց կանգնեցնելը»,-ասել է Գրիգորյանը:
Խոսելով առաջիկա մրցակցի մասին՝ մարզիչն ասել է.
«Մեծագույն ակումբ է և մեծ պատմություն ունեցող: Թիմը գլխավորում է Ստիվեն Ջերարդը, ով հիմա հաջողությամբ նաև մարզչական գործունեություն է ծավալում: Հետաքրքիր խաղ է սպասվում»: