«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն այսօր կմիանա «Ինտերին»:
Լրագրող և ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն հայտնում է, որ այսօր բոսնիացի ֆուտբոլիստը բուժզննում կանցնի և պայմանագիր կկնքի «ներաձուրիների» հետ:
ֆուտբոլիստի գործակալն արդեն հանդիպել է «Ինտերի» ներկայացուցիչների հետ՝ գործարքի մանրամասները վերջնական տեսքի բերելու համար:
Հարձակվողն արդեն համաձայնեցրել է միլանյան ակումբի հետ անձնական պայմանագրի պայմանները մինչև 2023 թվականի ամառ: