Անգլիական «Նյուքասլը» պատրաստ է ձեռք բերել «Ինտերի» հարձակվող Էդին Ջեկոյին։ «Կաչաղակները» պատրաստվում են տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել իրենց կազմը՝ Պրեմիեր լիգայում տեղն ապահովելու համար։
Միլանյան թիմի կազմում Ջեկոն 23 խաղում դարձել է 11 գոլի հեղինակ։
35-ամյա բոսնիացու պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։