Ավարտվեց VBET Ֆուտզալ C Լիգա մրցաշարը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ եզրափակչում Հայաստանի Էլեկտրական Ցանցեր ՓԲԸ-ի թիմը 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Գրանդ Քենդիի» նկատմամբ:
Երրորդ տեղի համար պայքարում «VTB BANK (ARMENIA)»-ն 4:2 հաշվով հաղթել է «Ameriabank CJSC» -ի թիմին:
Պարգևատրման արարողությունը և ՀՖՖ Մրցումների կազմակերպման պատասխանատու Միքայկել Հասրաթյանի մեկնաբանությունները՝ ՀՖՖ TV-ի տեսանյութում: