«Ֆերարիի» ավտոարշավորդ Շարլ Լեկլերի անունով տրիբունաներ կբացվեն միանգամից երկու Գրան-Պրիներում։ Լեկլերը կստանա անվանական տրիբունաներ Մոնակոյի և Ֆրանսիայի Գրան-Պրիներում։
Ինչպես տեղեկացնում է motorsportweek-ը, Մոնտե-Կառլոյում Լեկլերի անունով կոչվելու է «Կ» տրիբունան, որը գտնվում է 12-րդ և 13-րդ շրջադարձերի մոտ։
«Պոլ-Ռիկար» ավտոդրոմում Լեկլերի անունով է կոչվելու մեկնարկի գլխավոր տրիբունան։