Անգլիայի հավաքականի պաշտպան Ջոն Ստոունզը նոր 5 տարվա պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Ստոունզի նախորդ պայմանագիրն ավարտվել էր 2021/22 մրցաշրջանի վերջում, իսկ նորը նախատեսված է մինչև 2026-ի ամառ:
Ստոունզը «Ման Սիթի» էր տեղափոխվել «Էվերթոնից» 2016 թվականին 55,6 մլն եվրոյի դիմաց:
«Շատ երջանիկ եմ: Ինձ դուր է գալիս լինել այս թիմի մի մասնիկը: Այստեղ այնքան շատ լավ խաղացողներ կան, ու գիտեմ, որ կարող ենք շարունակել տիտղոսներ նվաճել, ինչն իմ գլխավոր նպատակն է: Սա ինձ համար լավագույն վայրն է ֆուտբոլ խաղալու ու իմ ամբիցիաներն իրագործելու համար»,- ասել է Ստոունզը:
























































