Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլում Սլովակիան ներկայացնող «Ժիլինան» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթեց ղազախական «Տոբոլին»:
Հյուրերի մեկնարկային կազմում խաղադատ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Վահան Բիչախչյանը: Հայ ֆուտբոլիստը փոխարինվեց 78-րդ րոպեին:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց: