Մոսկվայի ԲԿՄԱ-ի հայազգի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը դարձել է «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ, հայտնում է բանակայինների պաշտոնական կայքը։
22-ամյա ֆուտբոլիստը ԲԿՄԱ-ի ակադեմիայի սան է։ Ավարտված մրցաշրջանում նա 33 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Տիկնիզյանի պայմանագիրը ԲԿՄԱ-ի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
Հեղինակավոր Transfermarkt պորտալը Տիկնիզյանի տրանսֆերային արժեքը 1,8 մլն եվրո է գնահատում։ Ընթացիկ մրցաշրջանում նա ՌՊԼ-ի մեկ հանդիպման է մասնակցել՝ խաղալով հենց «Լոկոմոտիվի» դեմ (1-2)։
Ավելի վաղ հաղորդվում էր,որ «Լոկոմոտիվը» 5 մլն եվրո է առաջարկել ԲԿՄԱ-ին Տիկնիզյանի համար։ Իսկ անձամբ ֆուտբոլիստը պետք է ավելի լավ պայմաններով պայմանագիր ստանար։ Այս տարվա հունիսին ԲԿՄԱ-ի հետ ստորագրած պայմանագրի համաձայն Նաիրն ամսական 2,5 մլն ռուբլի էր ստանում։ «Լոկոմոտիվի» ղեկավարությունը պատրաստ է նրան ավելին վճարել։