Օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին անգամ կայացել է տրանսգենդեր մարզիկի ելույթ։
Նոր Զելանդիան ներկայացնող ծանրորդուհի Լորել Հաբարդն առաջին փորձից չի կարողացել բարձրացնել մեկնարկային՝ 120 կգ կշռող ծանրաձողտ։ Դրանից հետո Հաբարդը երկու անգամ ձախողել է 125 կգ ծանրաձողը բարձրացնելիս ու ավարտել է ելույթը։
Նա հանդես է գալիս 87 կգ քաշայինների պայքարում։ Մրցաշարի եզրափակչին 10 մարզուհի կմասնակցի։