«Բարսելոնայի» և Դանիայի հավաքականի հարձակվող Մարտին Բրայթվայթը պատմել է այն զգացողությունների մասին, որ ունեցել է Եվրո-2020-ի՝ Ֆինլանդիայի հետ խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի ժամանակ:
Առաջին կեսի վերջնամասում դանիացիների կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կորցրել էր գիտակցությունն ու ընկել: Բժիշկներն ավելի քան 10 րոպե պայքարել են նրա կյանքի համար, ինչից հետո ֆուտբոլիստին տեղափոխել են հիվանդանոց: Բրայթվայթը խոստովանել է, որ այդ պահին նա վախեցել է ամենավատից.
«Սարսափելի իրավիճակ էր: Ես կյանքիս վատագույն պահն ապրեցի: Ես նայում էի նրան և մտածում, որ մահացել է: Երբ տեսնում ես մարմինն այդ վիճակում … նույնիսկ կասկած չկա: Հասկանում ես, որ մարդն այլևս չկա: Հենց դա էի մտածում այդ պահին: Բարեբախտաբար, ամեն ինչ այլ կերպ դասավորվեց»,- Բրայթվայթի խոսքերն է փոխանցում BeIN Sports-ը: