«Միլանը» շարունակում է կիսապաշտպանի որոնումները Հաքան Չալհանօղլուի՝ «Ինտեր» տեղափոխությունից հետո: Այս մասին հաղորդում է MilanNews-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, «ռոսոներիները» կապի մեջ են «Չելսիի» կիսապաշտպան Հակիմ Զիեշի գործակալների հետ: Նշվում է, որ 28-ամյա խաղացողը հետաքրքրված է Իտալիա տեղափոխվելով:
«Միլանի» և «Չելսիի» լավ հարաբերությունները կարող են օգնել հեշտացնել տրանսֆերը:
























































