Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, «Ատալանտան» և «Ռոման» հետաքրքրություն են ցուցաբերում «Աուգսբուրգի» կենտրոնական պաշտպան Ֆելիքս Ուդուոհայիի նկատմամբ:
Ըստ աղբյուրի, իտալական ակումբները դիտարկում են ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը:
«Աուգսբուրգը» ֆուտբոլիստին գնահատում է 15 միլիոն եվրո: Ուդուոհային կարող է խաղալ նաև աջ պաշտպանի և հենակետային կիսապաշտպանի դիրքում:
23-ամյա Ուդուոհային «Աուգսբուրգում» է խաղում 2020 թվականից: Ընդհանուր առմամբ, նա ակումբի կազմում անցկացրել է 57 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ: Ակումբի հետ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ:
























































