«Նորավանքը» պայմանագիր է կնքել Բելառուսի Ֆուտբոլի Բարձրագույն Խմբում հանդես եկող «Էներգետիկ-ԲԳՈՒ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Միխայիլ Բաշիլովի հետ։ Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Միխայիլը խաղացել է Ռուսաստանի Ֆուտբոլի Բարձրագույն Խմբում հանդես եկած Տոմսկի «Տոմ», լիտվական «Ուտենիս», բելառուսական «Գորոդեա», «Բելշինա» և «Էներգետիկ-ԲԳՈՒ» ֆուտբոլային ամումբներում։
Ֆուտբոլիստի վերջին ակումբն եղել է «Էներգետիկ-ԲԳՈՒ» ֆուտբոլային ակումբը։