Չեպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակում երեկ կայացան մի շարք հանդիպումներ։
Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշը» պատասխան խաղում կրկին ուժեղ գտնվեց լիտվական «Ժալգիրիսից»՝ 3-1։ Առաջին խաղում հունգարացիներ հաղթել էին 2-0 հաշվով։ Այսպիսով, «Ֆերենցվարոշը» դուրս եկավ ՉԼ որակավորման երրորդ փուլ։
Շվեդիայի ներկայացուցիչ «Մալմյոն» ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ավարտեց հանդիպումը ֆիննական ՀԻԿ-ի հետ, սակայն առաջին խաղում 2-1 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ շվեդները կարողացան դուրս գալ հաջորդ փուլ։
Լեհական «Լեգիան» կրկին ուժեղ գտնվեց էստոնական «Ֆլորայից». այս անգամ լեհերը հաղթեցին նվազագույն՝ 1-0 հաշվով, իսկ առաջին խաղում հաղթել էին 2-1 հաշվով։
Զագրեբի «Դինամոն» ևս նվազագույն հաշվով հաղթեց Կիպրոսի չեմպիոն «Օմոնիային»․ խորվաթներն առաջին խաղում ևս հաղթել էին կղզիաբնակներին՝ 2-0 հաշվով։ Այսպիսով, Խորվաթիայի չեմպիոնը ևս հաջորդ փուլում է։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» մրցակցի հարկի տակ կհանդիպի մոլդովական «Շերիֆին»։ Առաջին խաղում Մոլդովայի չեմպիոնը նվազագույն հաշվով հաղթանակ էր տարել՝ 1-0։ Հանդիպման մեկնարկը՝ 21։00-ին։