«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի քույրը՝ Կատյա Ավեյրուն պատմել է կորոնավիրուսով վարակման ու հոսպիտալացման մասին։
«Ես հուլիսի 17-ից հիվանդ եմ, ինքնամեկուսացած էի տանն ու ինձ շատ լավ էի զգում։ Ախտանշաններ գրեթե չունեի։ Ցավոք, նախորդ ուրբաթ օրվանից վիճակս վատացավ։ Անիծյալ վարակի պատճառով ինձ մոտ թոքաբորբ սկսվեց, կարճ ասած, ինձ տեղափոխեցին հիվանդանոց։
Հիմա, հետևելով բոլոր կանոններին, ապաքինվում եմ, փառք Աստծու»,- գրել է Ավեյրուն ինստագրամյան իր էջում։