Այսօր Հայաստանի հավաքականի անդամ, լողորդ Արթուր Բարսեղյանը մեկնարկեց Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերում:
Մեր մարզիկը ՕԽ լողի 100 մետր ազատ ոճի որակավորման փուլում գրանցեց 49.78 արդյունք։ Չորրոր լողահերթում Արթուրը զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ ընդհանուր հաշվարկում նա զբաղեցրեց 38-րդ տեղը, բայց դուրս չեկավ կիսաեզրափակիչ, քանի որ կիսաեզրափակիչ են դուրս գալիս 16 լավագույն արդյունք գրանցած մարզիկները։
Ներկայացնում ենք ArmSport-ի ֆոտոթղթակից Գևորգ Ղազարյանի լուսանկարները՝ Տոկիոյից։