Պաշտպան Ջիբրիլ Սիդիբեն կարող է լքել «Մոնակոն»: Foot Mercato-ի հաղորդմամբ, 28-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է «Ինտերը»:
Նշվում է, որ ֆրանսիական ակումբը պատրաստ է յոթ միլիոն եվրոյի դիմաց բաժանվել Սիդիբայից: Խաղացողի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2022 թվականի հունիս:
2020/21 մրցաշրջանում Սիդիբեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 34 խաղի, կատարել 2 գոլային փոխանցում: