«Ալաշկերտի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ թիմը մեկնել է Մոլդովա, որտեղ Չեմպիոնների Լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակում կհանդիպի տեղի «Շերիֆի» հետ։
Հայաստանի և Մոլդովայի չեմպիոնների առաջին դիմակայությունում հայկական թիմը պարվել էր 0-1 հաշվով։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 28-ին, Տիրասպոլում։ Հանդիպման մեկնարկը՝ 21։00։
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին «Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել էր պայմանագիրը գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի հետ: