«Բարսելոնան» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանում վաճառել պաշտպան Սամուել Ումտիտիին: Այս մասին հաղորդում է Sport-ը:
Հաղորդվում է, որ Կատալոնացիները ցանկանում են ֆուտբոլիստին առաջարկել եվրոպական մի շարք ակումբների: Թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հաջորդ մրցաշրջանում հույս չի դնում պաշտպանի վրա:
Ումտիտին կատալոնյան ակումբում է 2016 թվականից: