ԱՄՆ հավաքականը տղամարդկանց բասկետբոլի օլիմպիական մրցաշարի խմբային փուլի առաջին խաղում պարտվեցին Ֆրանսիային: Խաղն ավարտվեց 83:76 հաշվով:
Հաղթողի կազմում 28 միավոր վաստակեց Էվան Ֆուրնյեն, ամերիկացիների կազմում ամենաարդյունավետը Դրյու Հոլիդեյն էր 18 միավորով:
ԱՄՆ և Ֆրանսիայի հավաքականները A խմբում հանդես են գալիս Չեխիայի ու Իրանի թիմերի հետ: