«Յուվենտուսի» հարձակվող Ֆեդերիկո Բերնարդեսկին ցանկանում է մնալ թիմում: Այս մասին հաղորդում է Caolciomercato.com-ը:
Աղբյուրի համաձայն ՝ ֆուտբոլիստը մերժել է արտասահմանյան ակումբների մի քանի առաջարկներ և ցանկանում է մնալ «Յուվենտուսում»՝ Մասիմիլիանո Ալլեգրիի գլխավորությամբ:
Անցած մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը 39 հանդիպում է անցկացրել «Յուվենտուսի» կազմում բոլոր մրցաշարերում և կատարել 3 գոլային փոխանցում: Իտալիայի հավաքականի կազմում Բերնարդեսկին դարձավ Եվրո -2020 -ի հաղթող:
























































