«Ուրարտուի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը, որը տևական ժամանակ բացակայում էր վնասվածքի պատճառով, աստիճանաբար մարզավիճակ է հավաքում։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։
28-ամյա ֆուտբոլիստը մարզվում է անհատական ծրագրով, որոշ վերապահումներով ու սահմանափակումներով նաև ընդհանուր խմբի հետ։
Ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում թիմի բժիշկ Արսեն Համբարյանը նշեց հետևյալը․
«Արսեն Բեգլարյանի ապաքինումը դրական դինամիկա ունի։ Ճիշտ է, դեռ որոշ սահմանափակումներով է մարզվում և հիմնականում անհատական ծրագրով, բայց մոտ ժամանակներում այդ սահմանափակումներն էլ կհանվեն»։
Հավելենք, որ Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահը վնասվածք էր ստացել մարզման ժամանակ, ինչի արդյունքում ստիպված եղավ բաց թողնել նախորդ առաջնության վերջնամասը և եվրագավաթային հանդիպումները։